Սա չափ ու սահման կորցրած արարածի մեկն է․ Սենոր Հասրաթյան

Սա չափ ու սահման կորցրած արարածի մեկն է․ Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««…Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք…»,– սա ասում է Հայոց պատմության մեջ իր դավաճանական ու ստոր արարքներով երևի թե հավասարը չունեցած ազգադավը: Սա ասում է խաղաղ պետականաշինության և իրական մարտադաշտում «տղամարդլամիշ» եղած ու երկիրը կործանման եզրին հասցրած անհայրենիքը…

Սա ասում է նա, ով չկարողանալով երեք տարվա ընթացքում կատարել իր տված խոստումներից գոնե մեկը, տակավին փորձում է իր իսկ կողմից բազմիցս անգամ արդեն խաբված քաղաքացուն, նորից ու կրկին տանել ոչ մի տեղ տանող ճանապարհով…

Սա համառորեն գնում է այնտեղ, որտեղ հրապարակային լաչառությունն է և ստորությունը, բայց ոչ երբեք պետություն կառուցելու իրական մղումը…

Սա, իրոք, չափ ու սահման կորցրած արարածի մեկն է, որին կարելի է խղճալ, սակայն չպետք է ներել…»։