Ասում ա՝ թողեք մենք մեր հողը պահենք, թողում ենք, արի

 Ասում ա՝ թողեք մենք մեր հողը պահենք, թողում ենք, արի

Սակրավորներին պիտի թույլ չտանք, որ առաջ գան, պիտի թույլ չտանք, որ ականները հանեն։ Եթե դա եղավ, թուրքերը առաջ են գալու։ Ի՞նչ երկրապահ, բայց մենք երկրապահ ունե՞նք, եթե ունենային, սենց բաներ չէին անի։ Սասուն Միքայելյանը ի՞նչ։ Էն օրն էլ էր խոսում էլի։ Ասում է՝ թողեք մենք մեր հողը պահենք, բա խի՞ չես պահում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պայքարի դուրս եկած տավուշցիներից մեկը։

«Երևանում նստել ես միկրոֆոնի դիմաց ու խոսում ես։ Բա խի չես պահում, արի պահի։ Թող գա ստեղ պահի։ Երկրապահի մեքենան ամբոխի մեջ մեքենա՞ է քշում, թե՞ դա երկրապահը չի։ Հողդ արի ստեղ պահի, ընդեղ մի ասա հող եմ պահում։ Ասում է՝ թողեք մենք մեր հողը պահենք, թողում ենք, արի»,- ասել է նա։