Տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությունը

Տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությունը

Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 55 հասցեում, ժամանակակից ոճով վերանորոգված նոր տարածքում, արդեն գործում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղը:

«ՄԱՍԻՍ» մասնաճյուղի նոր տարածքն ապահովված է բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:
Մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Արարատի մարզից, բարձրաստիճան հյուրեր և հաճախորդներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած մասնաճյուղը՝ այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները:  Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է մասնաճյուղերի արդիականացման գործընթացն ու հաճախորդներին նորարարական մոտեցումներով ներկայանալու իր քաղաքականությունը:
Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ընդլայնելով մասնաճյուղային ցանցը: Բանկի համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում և համայնքներում ապրող քաղաքացիների համար ծառայությունների ամբողջական փաթեթը հասանելի դարձնելը:

Բանկի բարձր վարկանիշը պահպանելու գրավականն է՝ հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու, յուրաքանչյուրին կարևորելու քաղաքականությունը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…