Շատ տարօրինակ կերպով գաղտնի է պահվում․ Վահրամ Մարտիրոսյան

«Հրապարակի» զրուցակիցն է «Զանգիի» հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
-Հայաստանում արտադրվո՞ւմ են անօդաչուներ, որոնք թեկուզ փոքր ռազմական գործողությունների ժամանակ կարող են օգտագործվել։
-Արտադրվում են, բայց դրանց տեխնիկա-տակտիկական նկարագրերի մասին ինֆորմացիան շատ սուղ է։ Շատ տարօրինակ կերպով այդ ամենը պահվում է գաղտնի, երբ նման տիպի ինֆորմացիաները միջազգային ստանդարտներով չեն պարունակում գաղտնիություն։ Օրինակ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը իրենց ԱԹՍ-ների տեխնիկա-տակտիկական նկարագրերը հիմնականում բաց ներկայացնում են։
-Տեղյա՞կ եք, կա՞ն արդյոք պետական հովանավորչությամբ իրականացվող ծրագրեր, թե՞ ամբողջը մասնավորի վրա է ընկած։
- Իմ տեղեկություններով, պետությունը որոշ պրոյեկտների հատկացնում է մեծ ֆինանսավորում։ Այստեղ նույնպես տարօրինակ գաղտնիություն է, և հայտնի չեն ֆինանսավորման կրիտերիաները և նպատակները։
-Ունե՞նք համապատասխան ռեսուրսներ՝ լայնածավալ արտադրություն դնելու համար։
-Միանշանակ ունենք, առկա են և՛ մասնագիտական, և՛ ֆինանսական ռեսուրսները։
-Իրանական անօդաչուների նման լավ ԱԹՍ-ներ կկարողանա՞նք արտադրել, թե՞ այդ մակարդակին չենք կարող հասնել։
-Ավելի լավերը արտադրելու հնարավորություն միանշանակ ունենք։
-Հիմա օդային, ժամանակակից պատերազմների ժամանակաշրջան է, ինչ-որ բան արվո՞ւմ է հայկական կողմից։
-Նոր սերնդի օդային հակազդման միջոցների մշակման մասով գրեթե ոչինչ չի արվոում։ Այստեղ նույնպես առկա է ներքին մեծ պոոտենցիալ։
Կարծիքներ