Փորձարկում են հրեշավոր պտտվող թնդանոթ

Փորձարկում են հրեշավոր պտտվող թնդանոթ

Չինաստանը փորձարկում է Հաթլինգի հրեշավոր պտտվող թնդանոցը, որը ունի 20 փող, ինչը երկու անգամ ավելին է, քան մերձակա մարտի համար նախատեսված խոշորագույն համակարգը, որը գտնվում է բանակի կիրառության տակ։ Այս մասին հայտնում է The Drive պարբերականը։

Համացանցում հայտնված կադրերը վկայում են այն մասին, որ փորձարկումները տեղի են ունեցել հունվար-մարտ ամիսներին։ Այն համալրելու է ռազմական նավատորմը, եւ մաս է կազմելու հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանական համակարգերի։ Պարբերականը դժվարանում է ասել, թե ինչ կալիբրի է թնդանոթը։ Այն կարող է ունենալ 30 մմ կալիբր եւ մեկ րոպեում արձակել 11 հազար կրակոց։