2019-ը, 2020-ը և հաջորդ տարիները պետք է էլ ավելի հիշարժան և սիրելի լինեն մեզ համար․ Արայիկ Հարությունյան

2019-ը, 2020-ը և հաջորդ տարիները պետք է էլ ավելի հիշարժան և սիրելի լինեն մեզ համար․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Սիրելի բարեկամներ,

2018-ն աննկարագրելի հույզերի, հաղթանակների, ձեռքբերումների տարի էր մեր քաղաքացիների համար։ Բայց քանի որ մենք սիրում ենք ապրել անցյալով, ապա 2019-ը, 2020-ը և հաջորդ տարիները պետք է էլ ավելի հիշարժան և սիրելի լինեն մեզ համար՝ արձանագրելով մեր գործողությունների և քայլերի կարևորությունը ապագայի համար։

Եվ ինչպես 2017-ի վերջին օրը արձանագրել էի, որ «2018-ին քնել չկա», այնպես էլ հիմա մաղթում եմ, որ յուրաքանչյուրս այնքան հաճույք ստանա իր աշխատանքից, հետևաբար և՝ արդյունք ստեղծի, որ քնելու ժամանակ չմնա։

Լինենք առողջ, խոհեմ, փոփոխությանը միտված, կրթություն սիրող։ Ահա այս հատկանիշներով, վստահաբար, կունենանք տարբերվող և սիրված հասարակություն և պետություն։

Հ.Գ. 2018-ի անմոռանալի պահերից էր հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքներ վարելը։ Դրանք ինձ հետ կմնան ամբողջ կյանքում»։