Դիմել է Պուտինի օգնությանը

Դիմել է Պուտինի օգնությանը

Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ Լիբիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ այդ երկրի նախկին բռնապետ Մուամմար Քադաֆիի որդին՝ 46-ամյա Սայիֆ ալ-Իսլամը նամակ է գրել Ռուսաստանի նախագահին եւ ռուսական կառավարությանը։

Նամակում Քադաֆին ներկայացրել է Լիբիայի իր տեսլականը եւ խնդրել, որ Մոսկվան քաղաքական աջակցություն ցուցաբերի իրեն եւ օգնի ֆինանսապես՝ Լիբիայի կենտրոնական իշխանությունների հետ որպես բանակցությունների միջնորդ հանդես գալու համար։

Ամերիկյան պարբերականի վերլուծաբանները չեն բացառել, որ Սայիֆ ալ-Իսլամը կարող է նաեւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում հրաժարվել են մեկնաբանությունից։