Ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել սրճեփի պատճառով

Ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել սրճեփի պատճառով

Lufthansa ընկերությանը պատկանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Համբուրգ քաղաքում, ինքնաթիռում եղած սրճեփի էլեկտրական կարճ միացման պատճառով։ Այս մասին հայտնում է DPA-ն։ Նշվում է որ ինքնաթիռն իրականացրել է դանիական Բիլուն քաղաքից դեպի Մայնի Ֆրանկֆուրտ չվերթը։ Թռիչքի ժամանակ ուղեւորները օդանավի խոհանոցային մասից այրումից առաջացած ծխահոտ են զգաղել։ Պարզվել է, որ սրճեփից է, սակայն ինքնաթիռի կապիտանը որոշում է կայացրել ապահովության համար հարկադիր վայրէջք կատարել։