Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։