Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց

Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց

Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի նրա անունը կրող մարզահամալիր: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ սա անվանի մարզիկներին մեծարելու լավ ճանապարհ է:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում կառուցվում է նաև Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը՝ ՖԻՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: