Որոնք են ամենակոռումպացված ոլորտներն Ադրբեջանում

Որոնք են ամենակոռումպացված ոլորտներն Ադրբեջանում

Հայտնի են դարձել այն ոլորտները, որոնք ամենից կոռումպացվածն են Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Report պարբերականը։ Ըստ այդմ, Ադրբեջանում առավել կոռումպացված է շինարարության ոլորտը։ Մասնավորապես, բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել, երբ նույն բնակարանը վաճառվել է միանգամից մի քանի անձի։

Կոռուպցիան մեծ չափերի է հասել, ըստ հրապարակմա, նաեւ ադրբեջանական բանկային ոլորտում։ Բավական մեծ է հանցավորությունը նաեւ էկո-ոլորտում։

Հայտնի է, որ 2017 թվականին որեւէ էկո-հանցագործություն չի բացահայտվել, սակայն այս տարվա առաջին երկու ամիսներին արդեն 28 հարուցված քրեական գործ կա։