Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին

Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին

Դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող «Պարալլելս» Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին այսօր այցելել է նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։  

Հովհաննես Գալստյանն արդեն 9-րդ օրն է Մատենադարանի դիմաց հացադուլ է անում՝ իշխանություններից, մասնավորապես՝ ՀՀ ազգային կինոկենտրոնից եւ մշակույթի նախարարությունից պահանջելով վերահաստատել նախկինում իր հետ կնքված պայմանագիրը, խոսքը՝ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի մասին է, որը պետք է 2019 թ-ին մեծ էկրան բարձրանար: Ի դեպ, նախօրեին ռեժիսորին այցելել էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ վաղը տեղի կունենա ռեժիսորի մամլո ասուլիսը։