Մոսկվան արձագանքել է Թուրքիայի վրա ԱՄՆ կողմից իրականացվող ճնշումներին

Մոսկվան արձագանքել է Թուրքիայի վրա ԱՄՆ կողմից իրականացվող ճնշումներին

Վաշինգտոնի փորձերը, կապված Թուրքիային ռուսական Ս-400 համակարգերի մատակարարման գործարքի չեզոքացման հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ դիրքերը չափազանց թույլ են սպառազինությունների շուկայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից Վլադիմիր Երմակովը։ Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Բեռլինում մասնակցելով Զանգվածային զենքի չտարածմանեւ սպառազինությունների վերահսկման ռուս-գերմանական աշխատանքային խմբի նիստին, Երմակովն իր խոսքում անդրադարձել է նաեւ Անկարայի վրա իրականացվող այն ճնշումներին, որոնք նպատակ ունեն թույլ չտալ Թուրքիային գնել ռուսական սպառազինություններ եւ ասել, որ գործարքը գտնվում է իրականացման փուլում եւ ընթանում սահմանված գրաֆիկով։