Հրդեհ Աշտարակ քաղաքում

Հրդեհ Աշտարակ քաղաքում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի 3-րդ շենքին հարակից այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել` 12:01-ին:

Ամբողջությամբ այրվել է չշահագործվող անասնագոմի տանիքը՝ մոտ 40 քմ: