Աբու Դաբիի Լուվրից անհետացել է աշխարհի ամենաթանկարժեք նկարը

Աբու Դաբիի Լուվրից անհետացել է աշխարհի ամենաթանկարժեք նկարը

Ֆրանսիական Լուվր թանգարանի Աբու Դաբիի մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի շնորհանդեսը թանգարանը հետաձգել էր անհայտ ժամկետներով։ Այդ մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմզ» թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարը 2017թ-ին աուկցոններից մեկի ժամանակ վաճառվել էր 450 միլիոն դոլարով՝ մասնավոր կոլեկցիոների եւ դարձել պատմության մեջ ամենաթանկարժեք արվեստի գործը: Նյու-Յորք Թայմսի ունեցած տվյալների համաձայն, կտավը ձեռք է բերել Սաուդյան արքայազն Բեդր բեն Աբդուլլահ Բեն Մուհամեդ բին Ֆարհան Ալ Սաուդը։ 

Ինչպես գրում է թերթը, դեռ 2018 թ.-ի սեպտեմբերին Աբու Դաբիի Լուվրի թանգարանի մասնաճյուղը «առանց բացատրության» չեղյալ է հայտարարել գեղանկարի ցուցադրումը: Միեւնույն ժամանակ, Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը հրաժարվում է պատասխանել հարցերին, իսկ թանգարանը որեւէ տեղեկություն չունի կտավի գտնվելու վայրի մասին: