Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ընթերցողի դատին ներկայացրեց իր առաջին վիպակը (լուսանկարներ)

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը հայտնի է «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերով, ոգևորվելով ժամանակակից հայ գրողների հաջողություններից, որոշել է ներխուժել գրական ասպարեզ: Եվ դա որոշեց անել, հենց իր ծննդյան օրը՝ մարտի 30-ին՝ ստեղծելով շնորհավորանքների կրկնակի առիթ: Երեկ «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի առաջին գրքի շնորհանդեսը: 

Ճիշտ է, նրա առաջին՝ «Поцелуй пьяной обезьяны» վիպակը ռուսերեն է, սակայն բացառված չէ, որ վիպակի հաջողությունը նրան մղի այս ասպարեզում էլ, ինչպես կինոյում, անցնել հայերենի: «Поцелуй пьяной обезьяны» վիպակի թեթև, հումորով ու սրամիտ երկխոսություններով պատումը, հետաքրքիր պատմություններով զարգացող սյուժեն, դրամատիկ ու անսպասելի վերջաբանը գրքի հաջողության գրավականը կարող են դառնալ:

Լուսանկարները՝ Զանգակ գրատան