Արաբկիրի նախկին թաղապետը՝ Քոչարյանի աջակիցների շարքում․ ֆոտո

Արաբկիրի նախկին թաղապետը՝ Քոչարյանի աջակիցների շարքում․ ֆոտո

Մի քանի կուսակցություններ փոխած, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այժմ էլ ընդգրկվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմում։ Նրան կարելի էր հանդիպել դատարանի դիմաց՝ Քոչարյանին աջակցելու ակցիայի շրջանակում։ 

Օրերս էլ «Կոնգրես» հյուրանոցում կայացած Քոչարյանի՝ քաղակտիվիստների հետ հանդիպմանը, Շահինյանը եւս ներկա է եղել։ Նա Ռ․Քոչարյանի հետ լուսանկարվել եւ այն տեղադրել է համացանցում։ 

Նշենք նաեւ, որ Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվ Քոչարյանի լուսանկարն է տարածում եւ նրա վերաբերյալ տեսանյութերը։