Ականապատման մասին կեղծ ահազանգեր Մոսկվայում, իրականացվել են տարհանումներ

Ականապատման մասին կեղծ ահազանգեր Մոսկվայում, իրականացվել են տարհանումներ

Ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել Մոսկվայի խոշորագույն «Մորեոն» ակվապարկից։ Պատճառը եղել է անանուն ահազանգն այն մասին, որ ակվապարկում ռումբ կա դրված։ Ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, նման անանուն զանգեր են հնչել կապված «Օստանկինո» հեռուստակենտրոնի, երկու մոսկովյան դպրոցների եւ Պիրոգովի անվան Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ կապված։ Բոլոր ահազանգերն էլ եղել են կեղծ։