Բոլիվիայում բողոքի ցույցերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Բոլիվիայում բողոքի ցույցերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Առնվազն 23 մարդ զոհվել եւ եւս 715-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Բոլիվիայում ընթացող բողոքի ցույցերի հետեւանքով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Միայն մեկ օրում, ըստ տեղի իրավապաշտպանների հայտարարության, զոհվել է 9 մարդ, տուժել 122-ը՝ ոստիկանության եւ զինվորականների կողմից կիրառված ուժի հետևանքով։