Նախագահը սպառնացել է խիստ միջոցներ կիրառել

Նախագահը սպառնացել է խիստ միջոցներ կիրառել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ կառավարությունը կդիմի խիստ միջոցների նրանց հանդեպ, ովքեր դեղին ժիլետավորների ցույցերի ժամանակ անկարգություններ են սարքել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ BFM հեռուստաընկերության եթերում ելույթ ունենալով, նախագահ Մակրոնը մասնավորապես ասել է հետեւյալը․ «Ես ամենայն ուշադրությամբ հետեւել եմ ողջ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին եւ ինձ զեկուցել է նաեւ ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները։ Ակնհայտ է, որ ֆրանսիական օրենսդրությամբ կկիրառվեն շատ խիստ միջոցներ օրինախախտների հանդեպ։ Ֆրանսիային հիմա անհրաժեշտ է, որ վերահաստատվի կարգուկանոնը։ Երկիրը կարիք ունի ընդհանուր համաձայնության, միասնականության, եւ համատեղ ջանքերով ընդհանուր նպատակների համար առաջ շարժվելու»։ Հիշեցնենք, որ նախագահ Մակրոնը մեկնել է Չադ պաշտոնական այցով։