Սուրբ Ծննդյան տոնը կանցկացնի նախագահական նստավայրում

Սուրբ Ծննդյան տոնը կանցկացնի նախագահական նստավայրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան արձակուրդները կանցկացնի Սպիտակ տանը եւ ոչ թե Մար օ-Լագոյի իր կալվածքում, որտեղ նա այցելում է սովորաբար արձակուրդների ժամանակ։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման, ասել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը։ Թրամփի՝ իր կալվածք հանգստանալու չգնալու պատճառը այն է, որ կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Հայտնի է նաեւ, որ առաջին լեդի Մելանյա Թրամփը վերադառնալու է Ֆլորիդայից եւ նախագահական ընտանիքը միասին է անցկացնելու Սուրբ Ծննդյան արձակուրդը։ Հիշեցնենք, որ ժամանակվոր բյուջետային ֆինանսավորման օրենքի շուրջ համաձայնության բացակայության պատճառով մոտ մեկ միլիոն պետական ծառայող կամ կաշխատի անվճար, հետագայում փոխհատուցում ստանալու ակնկալիքով, կամ էլ կմեկնի հարկադիր պարապուրդի, մինչ ֆինանսական խնդիրների լուծումը;