Բանկ են թալանել

Բանկ են թալանել

Շպիցբերգենում Ռուսաստանի 29-ամյա քաղաքացին ձերբակալվել է բանկ թալանելու կասկածանքով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Սվալբարդ նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Լոնգայր քաղաքում։ Այս մասին գրում է Svalbardposten պարբերականը։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալված տղամարդը եղել է տուրիստ։ Ձերբակալվածի անունն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ բանկի աշխատակիցներին սպառնացել է հրացանով, որը իրականում եղել է սպիտակ արջերից պաշտպանվելու համար նախատեսված։ Բանկի աշխատակիցները սեղմել են ահազանգի կոճակը։ Սպասարկման սրահում բացի աշխատակիցներից, այդ պահին այլ մարդ չի եղել։ Ենթադրյալ հանցագործի վնասազերծումը տեւել է մոտ 20 րոպե։ Տղամարդը ձերբակալվել է չորս շաբաթով եւ ուղարկվել Տրոմսյո քաղաք, որը գտնվում է Նորվեգիայի ցամաքային մասում։ Սա Լոնգայրում առաջին բանկ թանալնելու միջադեպն է, ինչպես հավաստիացրել է Սվալբարդի նահանգապետ Քյերստին Ասհոլտը։