Գյուղապետի վրա ենթադրյալ կրակողը հայտնի է, նա կալանավորվել է

Գյուղապետի վրա ենթադրյալ կրակողը հայտնի է, նա կալանավորվել է

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի համայնքապետ Գրիգոր Սարհատյանի  վրա կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա մեղադրյալ։ Նա կալանավորված է։ Մեր տեղեկություններով մեղադրյալը 1977 թվականին ծնված Էդմոն Էդիլյանն է։ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նաիրա Հարությանը հաստատեց, որ Դիլյանը կալանավորվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը )։