Ռուսները սկսել են զանգվածաբար արտարժույթ գնել 

Ռուսները սկսել են զանգվածաբար արտարժույթ գնել 

Ռուսաստանի բնակիչները այս տարվա հոկտեմբերին սկսել են զանգվածաբար արտարժույթ գնել։ Համաձայն ՌԴ ԿԲ տվյալների, արտարժույթի գնման ծավալները քաղաքացիների կողմից եռապատկվել են։ Եթե սեպտեմբերին քաղաքացիները 40,7 միլիարդ ռուբլու արտարժույթ են գնել, ապա հոկտեմբերին այն կազմել է 120,9 միլիարդ ռուբլի։

ՌԴ ԿԲ-ն նաեւ հայտնում է, որ հոկտեմբերին ռուբլին ամրապնդվեց շնորհիվ էքսպորտից ստացված արտարժութային հասույթի վաճառքի եւ մեկնարկային տոկոսադրույքի՝ մինչեւ 15 տոկոս ցուցանիշի մակարդակի բարձրացման։