Քաղաքապետարանի դիմաց պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Քաղաքապետարանի դիմաց պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Երևանի քաղաքապետարանի դիմաց Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում։ Ակցիայի մասնակիցները մի շարք խնդիրների անդրադարձան, բայց հիմնականում պահանջում էին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։

Ակցիան առաջնորդում էին այգու արդեն նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը, ակվատերարիումի նախկին ղեկավար, կենդանաբան Կարեն Մարտիրոսյանը, «Ջամբո» էկզոպարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։

Լրագրողների հետ զրույցում կենդանաբան Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ ոչ մի դեպքում չի կարելի այգում արված ստուգումները ավարտված համարել «Ո՞նց կարող ենք ավարտված համարել ստուգումները, եթե կենդանիների նեղ մասնագիտական խնդիրների մասով որևէ ստուգում տեղի չի ունեցել։ Պարոն քաղաքապետը ասել է, որ պետք է ոչ մի մութ անկյուն չմնա, բայց հիմա էդ անկյունը մութ ա»: