Ինչո՞ւ «Վերածնունդը» չկար Քոչարյանի մասին հայտարարած 3 խմբակցությունների թվում

Ինչո՞ւ «Վերածնունդը» չկար Քոչարյանի մասին հայտարարած 3 խմբակցությունների թվում

Արցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» խմբակցությունը չկար ԱԺ-ում ներկայացված այն երեք ուժերի թվում, որոնք պահանջում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինել խափանման այլ միջոցով։

Ի պատասխան հարցի, թե ինչ պատճառով «Վերածնունդ»-ը չկա հայտարարության տակ ստորագրածների թվում, կուսակցության և խմբակցության նախագահ Հայկ Խանումյանը նկատեց, որ հայտարարությանը միանալու համար հարկավոր էր կուսակցության մշտապես գործող մարմնի՝ Գործադիր մարմնի նիստ, որը կընդուներ որոշում, սակայն ժամկետներում, երբ իրենց առաջարկվել է միանալ, այն անցկացնելն անհնար էր։

«Այդ էր պատճառը, որ կուսակցությունը չի միացել։ Պետք էր որոշում կայացնել՝ միանա՞լ, թե՞ չէ, օրինակ, երբ ստորագրահավաք էր, Գործադիր մարմնի նիստում որոշում կայացվեց՝ չմիանալու ստորագրահավաքին»,-ասաց Հայկ Խանումյանը։ 

Հիշեցնենք, որ այդ ուժերն են՝ ԱՄՆ կառավարության «Ազատ հայրենիք», «Շարժում-88 » և ԱԺԿ խմբակցությունները։

Նկատենք, որ Արցախի խորհրդարանի այս 3 խմբակցությունների հայտարարությունն արդեն իսկ որակվել է որպես՝ Պուտինը ոտքի հանեց Արցախը։ Հայկ Խանումյանը սա անհեթեթ ու ծիծաղելի տեսակետ է համարում։