Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու

Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու։ Նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Լուկաշենկոյի այցը երկօրյա է։

Այն բանակցային բավականին հագեցած օրակարգ ունի։ Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին եւ բելառուսա-ադրբեջանական հարաբերություններում ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։ Կլինի մտքերի փոխանակություն նաեւ միջազգային օրակարգի հետ կապված։