Այսօր վարչապետ Փաշինյանը հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի

Այսօր վարչապետ Փաշինյանը  հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի

Պետական վերահսկողության ծառայության նախկին  պետ Դավիթ Սանասարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է․ 

«Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ.

-Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։
-Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։
-Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։

Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։

Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։

Պարոն գերերալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։

Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան

Սիրում եմ բոլորիդ»։