Որքանով է հավանական Լեհաստանի՝ ԵՄ կազմից դուրս գալը․ գնահատում է Լեհաստանի վարչապետը

Որքանով է հավանական Լեհաստանի՝ ԵՄ կազմից դուրս գալը․ գնահատում է Լեհաստանի վարչապետը

Լեհաստանը չունի մտադրություն դուրս գալու ԵՄ կազմից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին։ «Ոչ մի վտանգ չկա «Պոլեքսիտի»։ Դա յուրատեսակ քաղաքական ֆանտազիա է։ Չկա ոչ ռիսկ, ոչ էլ մտադրություն»,- ասել է Մորավիցկին։ Նա ընդգծել է նաեւ, որ նման գաղափարը քաղաքական էմոցիա է, որը քաղաքական ընդդիմախոսներն են փորձում արթնացնել հասարակության մեջ։ «Լավագույն ապագան Լեհաստանի համար եվրաիրտատեսականությունն է։ Դա մի այնպիսի քաղաքականություն է, որը մի կողմից ենթադրում է միանշանակ պաշտպանություն մեր շահերի, եւ նաեւ պաշտպանվելու հնարավորություն այն հարցերի հետ կապված, որոնց հետ մենք համաձայն չէինք, եւ փոխանցելու կոմպետենցիան ԵՄ-ին»,- ասել է նա։