Ասում են՝ գիտնականները ինչ էլ հնարեն, զինվորականները կվերցնեն ու կկրակեն․ բաց նամակ

Ասում են՝ գիտնականները ինչ էլ հնարեն, զինվորականները կվերցնեն ու կկրակեն․ բաց նամակ

Բաց նամակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին 


Բարև Կարեն, 

Շնորհավոր Հին ու Նոր․․․ Ասում են՝ գիտնականները ինչ էլ հնարեն, զինվորականները կվերցնեն ու կկրակեն: Հայ հեղափոխական միտքը, սլացիկ թռիչքով, որոշեց միավորել մի տանիքի տակ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու ռազմարդյունաբերությունը, որպեսզի տեղում, առանց որևէ խոչնդոտի, հնարեն ու կրակեն: Հարկ է նշել, էսպես կոչված шарашкаների բավականին հաջող փորձը երկրորդ աշխարհամարտի տարիներին, առանց երկմտանքի, թե նախորդ դարիցա՝ ընդամենը 80 տարվա պատմությունա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները էսօր ամենուր են ու անհրաժեշտ են բոլոր ոլորտներում՝ դարն է ինֆորմացիոն: Բայց, էսօրվա մեր սպառազինության, «80-ականների» և այլն, բազմաթիվ պահանջներ ու պատվերներ՝ ինքնաձիգի պարկուճ, թե հրանոթի արկ, նախորդ դարի տեխնոլոգիաներով, պատշաճին, որակյալ արտադրելու փոխարեն եթե փորձվի փնտրել ինֆորմացիոն լուծումներ՝ կստանանք ժամանակի, աշխատանքի և օպտիմալացված ֆինանսների կորուստ: 

Մյուս կողմից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը լծվելով ռազմարդյունաբերության պատվերները կատարելուն, ներգրավելով ազգի լավագույն մասնագետներին, անչափ սղացնում է ոլորտի գործունեությունը: Ինչպես նշվեց վերևում՝ «կրակող» գյուտերը ծնվում են տարբեր, երբեմն ամենաանմեղ ու ամենաանհեթեթ փնտրումներից: 
Ազգի լավագույն գլուխները ծանրաբեռնված ու հոգնած, ժամանակ չեն ունենալու ավելորդ փնտրումների և Հրաշք Զենքի հայտնագործման: Ռազմարդյունաբերության ու Մշակույթի օպտիմալացումը ֆինանսավորման կրկնապատկումն ու եռապատկումն է: 

Հարգանքներով՝ Տիրան