Խոստացել է վերանայել հարաբերությունները ԱՄՆ հետ

Խոստացել է վերանայել հարաբերությունները ԱՄՆ հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է վերանայել ԱՄՆ հետ ունեցած հարաբերությունները այն բանից հետո, երբ լսել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ուղերձն ուղղված վենեսուելացի ժողովրդին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Դեռեւս երբեք այլ պետության բարձրաստիճան պաշտոնյան չէր հայտարարել, որ վենեսուելական ընդդիմությունը պետք է իշխանափոխություն իրականացնի»,- ասել է Մադուրոն, հավելելով, որ Կարակասի ձեռնարկելիք նոր քայլերի մասին կհայտարարվի առաջիկայում։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսն էլ իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին եւ կոչ է արել, որ ամերիկյան իշխանությունները միայն սեփական քաղաքացիների հանդեպ հոգատարություն ցուցաբերեն։