Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

Գեներալ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասացին քրեակատարողական վարչությունից։

Նրանք նշեցին, որ Գրիգորյանին տեղափոխել են բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, նաեւ հավելեցին, որ առողջական վիճակի մասին ոչինչ չեն կարող ասել, սակայն նա ստացել է համապատասխան բուժօգնությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում էր կայացրել ՀՀ Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով դատախազության բողոքը։