Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են․ Թովմաս Գրիգորյան

Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են․ Թովմաս Գրիգորյան

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։