Հրդեհ Նորատուս գյուղում

Հրդեհ Նորատուս գյուղում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է տուն: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է որ այրվում է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկին հարակից շոգեբաղնիքը (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են շոգեբաղնիքի ներսի փայտե երեսպատումը, բաղդատից ծածկը, տանիքի փայտե կառուցատարրերը և վնասվել է տանիքի ազբոշիֆերը: