Հայտնի գործարարի նախնական կալանքի ժամկետը երկարացվել է

Հայտնի գործարարի նախնական կալանքի ժամկետը երկարացվել է

Տոկիոյի շրջանային դատարանը երկարաձգել է Nissan ընկերության նախկին ղեկավար Կարլոս Գոնի նախնական կալանքի ժամկետը եւս 10 օրով։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Հայտնի է, որ կոռուպցիայի եւ ֆինանսական մախինացիաների մեջ մեղադրվող գործարարը բանտում կմնա մինչեւ 2019-ի հունվարի 1-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ դատախազությունը լրացրել է խոշոր գործարարի մեղադրանքը եւ լրացված մասով՝ սանկցիա տվել ձերբակալության համար եւ ապա ներկայացրել միջնորդություն արդեն եղած կալանքը երկարաձգելու համար։