Խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ՝ մեր հաղթանակով պարտադրված

Խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ՝ մեր հաղթանակով պարտադրված

«Արարատ» Հայ-Ռուսական Տարածաշրջանային կենտրոնի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Արշակ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի հետ արժանապատիվ պայմաններով խաղաղություն չի լինելու։Ինչ խաղաղության մասին է խոսքը,եթե Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության գրեթե 75%-ը։Այս ամենին գումարվում է նաև այն,որ ադրբեջանական զորքը տևական ժամանակ է գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում։

Հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության առ այսօր չդադարող ռազմատենչ հայտարարությունները և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու,ժողովրդին ահաբեկելու,Փառուխի դեպքերը`Արցախում կա հստակ գիտակցություն այն իրողության,որ Բաքվի վարչախումբը բազմիցս ցույց է տալիս իր գործողություններով,որ ուխտադրուժ է և կարող է խախտել ցանկացած փաստաթուղթ և պայմանավորվածություն։Քանզի նրան պետք է ոչ թե հայի հետ խաղաղություն`այլ հայի վերացում։Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը`նպատակ ունենալով արցախահայության էթնիկ զտման։Այս համատեքստում առնվազն տարակուսելի է ՀՀ իշխանությունների հայտարարած «Խաղաղության օրակարգը»։

Խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ,իսկ մեր պարագայում`միայն մեր հաղթանակով պարտադրված խաղաղություն»։