Հավաստագրեր են ստացել

Հավաստագրեր են ստացել

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015 թվականից իրականացվող «VivaStart» կրթական ծրագիրն անհրաժեշտ ներուժի բացահայտման եւ հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձեւավորում մասնակիցների համար: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը եւ աշխատանքային միջավայրում՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելին՝ տիրապետում են տարբեր, օրինակ՝ հարցազրույցի մասնակցելու եւ ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ:

վիվՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի շրջանավարտների՝ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր եւ բուհեր ներկայացնող 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին եւ դրանք առաջարկելու մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել են Samsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին «VivaStart» կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

««VivaStart»-ը մեկնարկային կարեւոր հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսեւորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու եւ ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ եւ հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարեւոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները եւ գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ եւ ակնկալում լավագույն որակների դրսեւորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող: