Հայհոյանքի համար մեզ տուգանողը այդ թուրքի բաջու չափ չկա՞․․․

Հայհոյանքի համար մեզ տուգանողը այդ թուրքի բաջու չափ չկա՞․․․

Լաչին էինք գնացել ու մի հետաքրքիր դեպքի ականատես եղա։ Սովետական տարիներն էին։ Ադրբեջանցի մի խումբ երիտասարդներ իրար հետ կռվում, հայհոյում էին։ Այնպես էին իրար հայհոյում, իրար վրա քարեր նետում, որ թվում էր, թե իրար կմորթեն շուտով։ Կողքին խանութն էր, որ պիտի մտնեինք, վախեցած կանգնել էինք։ Մեկ էլ որտեղից որտեղ «մի թուրքի կաճի» հայտնվեց՝ կարմիր կանաչ նախշազարդ շորով ու հազարծաղկանի գլխաշորով։ «Թուրքի կաճին» գլխաշորը հանեց ու նետեց կռվողների վրա։ Զարմանքից քարացա, երբ տեսա, որ կռվող ադրբեջանցիները անմիջապես դադարեցրին կռիվը, իրար հայհոյելը և մոտեցան բաջու ձեռքը համբուրելու։

Հետո իմացա, որ երբ ադրբեջանցի կինը գլխաշոր է նետում կռվողների ուղղությամբ, հարգանքի նշան է՝ կռվող- հայհոյողները ձենները կտրում, դադարեցնում են հայհոյելը։ Հիմա հայհոյելու համար միլիոնների հասնող տուգանք են նշանակում, քրեական գործ են հարուցում։ Սա ի՞նչ է նշանակում։ Որ մարդիկ տարրական հարգանք չունեն տուգանք նշանակողի հանդեպ։ Մարդիկ մտածում են ոչ թե հայհոյանքը վերացնելու, այլ փող ունենալու մասին, որ հայհոյեն ու տուգանքը կարողանան մուծել։ Հաճախ եմ մտածում՝ մեզ տուգանողը այդ թուրքի բաջու չափ չկա՞․․․