У России нет друзей. нашей огромности боятся

У России нет друзей. нашей огромности боятся

Այս խոսքերը Ալեքսանդր III-ին են պատկանում: 

Խորհրդանշական է, որ այս բարդ իրավիճակում Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելեց Ռուսաստան: Գուցե նա ցանկացել է կնքել նոր՝ ռուս-ֆրանսիական միություն Պուտինի հետ: Պուտինն էլ, հավանաբար, բաց տեքստով հարցրել է Մակրոնին, դուք իսկապես ցանկանում եք պատերազմե՞լ Ռուսաստանի հետ:

Փաստորեն, ամերիկացիները ճիշտ ճանապարհի վրա են, եթե Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին, անդրադառնալով Պուտին-Մակրոն մոսկովյան հանդիպմանը հայտարարել է. «Ես կասեի, որ մեզ համար հուսադրող են ցանկացած դիվանագիտական ջանքեր։ Մենք մինչեւ հիմա չունենք որեւէ կանխատեսում, թե ինչ է անելու նախագահ Պուտինը եւ չենք կարող վերահսկել, թե ինչ է անելու Ռուսաստանը հետո»։ Հարգելի Պսակի, Ռուսաստանը երեսպաշտ չէ, բայց անկանխատեսելի է, լավ կլինի ձեռք քաշեք նրանից: Թեպետ России умом не понять, однако Մակրոնը լավ է հասկանում դա:

Պսակիի հայտարարության երկրորդ մասում պարունակող մտահոգությունները փարատելու համար, Ջենը, գուցե, վերհիշի ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետևյալ դատողությունները. «Ով մերժում է մյուսի ազատությունը, ինքն արժանի չէ ազատության: Եթե այստեղ գա դեսպոտիզմը, ես կնախընտրեի արտագաղթել երկիր, որը չունի առարկություններ ազատությունը սիրելու նկատմամբ, օրինակ, Ռուսաստան, որտեղ դեսպոտիզմը կարող է համարվել մաքուր, առանց երեսպաշտության ստոր խառնուրդի»:

Ի վերջո, դադարեք երեսպաշտ լինել. ժողովրդավարություն, խոսքի ազատություն ու էլի ինչ-որ աղբ: Արտահայտվեք պարզ ու հասկանալի. սատանայություն, վամպիրություն, երկնագույններ…Ի՞նչ վատ բան կա սատանա լինելու մեջ, որ այդ ամենը քողարկում են ինչ-որ անհասկանալի եզրույթներով…բայց, մի րոպե, իսկ աշխատուժի վերարտադրությունն ինչպես է լինելու, օրինակ, երկնագույնների փաբերում, հավանաբար, սպասարկողներ պետք է լինեն, եթե ոչ-ոք չի ծնվելու, ապա ով է աշխատելու… 

Արևմուտքի անկումն այլևս հնարավոր չէ կանխել (պետք է այս մասին հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին. «Ռեսթարթն» էլ ոչնչով չի կարող օգտակար լինել): Կորոնավիրուսի հաղթահարումից հետո միգրացիոն ցունամին կսրբի ու կտանի երբեմնի վեհ արժեհամակարգերով առաջնորդվող արևմտյան քաղաքակրթությունը: Օրինակ, Ալեմանիան կանվանվի Անթալիա ու այսպես շարունակ: Մինչդեռ Ռուսաստանը…կշարունակի անվանվել Ռուսաստան, քանի որ բարեկամներ չունի, որոնցից պետք է վախենա, կամ որոնք կդավաճանեն իրեն: Ուժեղ մարդը, ուժեղ պետությունը չի վախենում թշնամիներից, նրանք զգուշանում են իրենց հետ բարեկամություն անելու ձգտողներից: Մի խոսքով, Ռուսաստանի փրկության բանալին այն է, որ У РОССИИ НЕТ ДРУЗЕЙ!

Գագիկ Վարդանյան