Այդ գործը շուտով կկարճվի․Ապարանի քաղաքապետ

Այդ գործը շուտով կկարճվի․Ապարանի քաղաքապետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի համայնքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։

Մենք տեղեկացել էինք, որ Եղիազարյանը Քննչական կոմիտեում  քննվող գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու մեջ, տվյալ դեպքում ՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։

Հիշեցնենք, որ Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։ Մեզ հետ զրույցում Ապարանի քաղաքապետը չընդունեց մեղադրանքը․

«Այդ գործը այս պահի դրությամբ քննության փուլում է, կարծում եմ՝ արագ կկարճվի, որովհետև դա անհիմն մեղադրանք է»։ Հարցրինք, թե ի՞նչ հողատարածքների մասին է խոսքը․

«Նախկինում՝ 2013-14 թվականների շինությունների մասին է խոսքը, որոնց հետ ես բացարձակ  կապ չունեմ»,- ասաց Եղիազարյանը։