Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Լիբիային

Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Լիբիային

Թուրքիայի պառլամենտը հավանություն է տվել Թուրքիայի եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունների համագործակցության հուշագրին, որով հնարավոր է դառնում հարկ եղած դեպքում Անկարայի կողմից Տրիպոլիին ռազմական աջակցության ցուցաբերումը։

Այս մասին հայտնում է DW-ն։ Հուշագրին կողմ է քվեարկել 268 պատգամավոր եւ այն ուժի մեջ կմտնի նախագահ Էրդողանի կողմից վավերացվելուց հետո։