Հրշեջ-փրկարարները մարել են 65 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 65 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտ՝ 3 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հա, Մեղվահովիտ գյուղի մոտ՝ 10 հա, Փամբակ գյուղում՝ 300 քմ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին` մոտ 100 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 3200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: