Բաքուն անընդունելի է համարում Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Լաչինի անցակետի վերաբերյալ

Բաքուն անընդունելի է համարում Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Լաչինի անցակետի վերաբերյալ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի ապրիլի 25-ի հայտարարությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ադրբեջանա-հայկական սահմանին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ լուրջ մտահոգություն է առաջացնում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում սահմանին անցակետի ստեղծումը Ադրբեջանի օրինական իրավունքն է՝ բոլոր միջազգային կանոնների շրջանակներում»։
Նշվում է, որ այս «անցակետի ստեղծումը ազգային անվտանգության վրա հիմնված որոշում է, որն ընդունվել է մի իրավիճակում, երբ հայկական կողմը, ի հեճուկս եռակողմ հայտարարության դրույթների, չի դադարեցնում ռազմական սադրանքները Ադրբեջանի դեմ, օգտագործում է ճանապարհը անօրինական գործունեության համար, փոխադրում է զինամթերք և ականներ, ռոտացիա է անում իր զինվորականներին»։

«Այս առումով, կարծիքները, թե նշված անցակետի ստեղծումը ազդել է խաղաղ գործընթացի և տարածաշրջանում կայունության վրա, թյուր են։ Ընդհակառակը, այս քայլը կծառայի նշված անօրինական գործողությունների արդյունավետ կանխմանը։

Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, հիմքեր չունեն։ Սահմանային անցակետը կկարգավորի սահմանից ճանապարհ մուտքի և ելքի ռեժիմը. Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը երաշխավորում է Ադրբեջանից Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը, մենք վերահաստատում ենք համապատասխան պայմանների առկայությունը։

Վերոնշյալի հետ մեկտեղ անընդունելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը սխալմամբ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն անվանում է «Լեռնային Ղարաբաղ»։ Մենք հարկ ենք համարում հայտարարությունների ժամանակ Կանադայի ուշադրությունը հրավիրել նման պահերի վրա»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։