Պատրաստ են ապահովել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությունը

Պատրաստ են ապահովել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությունը

ՆԱՏՕ-ն պատրաստ է ապահովել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությունը, որոնք այսօր՝ չորեքշաբթի, պաշտոնապես հայտադիմումներ ներկայացրեցին դաշինքին անդամակցելու համար։ Դաշինքը նաեւ պատրաստ է ադապտացնել Բալթիկ ծովում իր ներկայությունը։ Այս մասին հայտարարել են ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում։ Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքում բոլորն էլ համակարծիք են, որ ընդլայնումը կարեւոր է։