Սա եզակի հարց է, որում ես համաձայն եմ գործող կառավարության հետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․
«ԽՍՀՄ-ում ամանորյա տոները ոչ աշխատանքային են դարձել միայն 1947-ից հետո
Շատերն են տրտնջում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվել են։ Սա երևի եզակի հարց է, որում ես համաձայն եմ գործող կառավարության հետ։
Տասնօրյա անկյալությունը որևէ կերպ չէր նպաստում ոչ միայն տոնի արժևորմանը, այլ նաև աշխատանքի նկատմամբ սոցիալական պատշաճ վերաբերմունքի ձևավորմանը։
Ի դեպ, ԽՍՀՄ-ում ամանորյա տոները ոչ աշխատանքային են դարձել միայն 1947-ից հետո»։
Կարծիքներ