Չինաստանն առաջին անգամ կորոնավիրուսի դեմ միանգամից երկու պատվաստանյութ է ներկայացրել

Չինաստանն առաջին անգամ կորոնավիրուսի դեմ միանգամից երկու պատվաստանյութ է ներկայացրել

Անցյալ հանգստյան օրերին Պեկինում տեղի ունեցավ Չինական միջազգային առեւտրի եւ ծառայությունների տոնավաճառը, որի ընթացքում երկու դեղագործական ընկերություններ ներկայացրեցին իրենց պատվաստանյութերն ընդդեմ կորոնավիրուսային ինֆեկցիայի։ Այս մասին հայտնում է Global Times պարբերականը։ Խոսքը CNBG եւ Sinovac Biotech ընկերությունների մասին է։ Sinovac ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք կարող են տարեկան մինչեւ երեք հարյուր միլիոն չափաբաժին արտադրել եւ ներկայումս իրենց պատվաստանյութն անցնում է արդեն կլինիկական փորձարկումների երրորդ փուլը Բրազիլիայում եւ Ինդոնեզիայում։ CNBG-ը հանդիսանում է Sinopharm պետական ընկերության կենսատեխնոլոգիական կորպորացիան, որի պատվաստանյութը նույնպես անցնում է փորձարկումների երրորդ փուլը ԱՄԷ-ում, Պերուոում, Արգենտինայում, Մարոկկոյում։ Այս ընկերությունը կկարողանա տարեկան 20-300 միլիոն չափաբաժին արտադրել, սակայն հնարավոր է, որ արտադրական պրոցեսն ընդլայնվի մինչեւ 1 միլիարդ չափաբաժին։