ԵԽԽՎ-ում քննարկվելու է հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածությունը

ԵԽԽՎ-ում քննարկվելու է հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածությունը

ԵԽԽՎ Կոմիտեի լիագումար նիստում սեպտեմբերի տասին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանային հուլիսյան լարվածությունը։ Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության, նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, եւ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա եւ Ռոջեր Գյոյլը Մեծ Բրիտանիա։ Բացման խոսքով հանդես կգա Էգիդիուս Վարեյկիսը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությանների ենթակոմիտեն։