Պուտինը կսեղմի՞ միջուկային կոճակը․ Սաակաշվիլին արձագանքել է

Պուտինը կսեղմի՞ միջուկային կոճակը․ Սաակաշվիլին արձագանքել է

Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ. ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա, երբ Ուկրաինայի զինված ուժերը մտնեն Ղրիմ։ 
Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ի սյունակում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով այժմ բանտարկված է։

«Կարծում եմ, որ այն ամենը, ինչ անում է Պուտինը վերջին ամիսներին, նախապատրաստում է կարմիր կոճակը սեղմելուն։ Չնայած ուկրաինական հարձակման վերաբերյալ ոմանց թերահավատությանը, Մոսկվան հաստատ գիտի, որ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս հնարավորությունների պայմաններում իրենք հաստատ չեն կարող պահել 100 կիլոմետր լայնությամբ Ազովի միջանցքը, և վաղ թե ուշ նրանց պաշտպանությունը ճեղքվելու է»,- ասել է Սաակաշվիլին։

Նրա կարծիքով, երբ Ուկրաինայի զինված ուժերը վերացնեն Ղրիմի կամուրջը և կանգնեն թերակղզու մուտքի մոտ, ռուսական բանակը կձախողվի, իսկ ռեժիմը կսկսի փլուզվել Կրեմլում. 

«Եվ դա կանխելու համար Պուտինը նախատեսում է մարտավարական միջուկային զենքով հարվածել որոշումների կայացման կենտրոնին, որը գտնվում է Կիևի կենտրոնում: Ամենայն հավանականությամբ, մինչ այդ Բելառուսում կկատարվի ինչ-որ սադրանք՝ պատկերելու, որ հենց Մինսկն է դրդել Մոսկվային գործել, որպեսզի պաշտպանի դաշնակցին»: