Թեհրան-Բաքու լարվածությունն աճում է․ ԱԳՆ-ն արձագանքել է

Թեհրան-Բաքու լարվածությունն աճում է․ ԱԳՆ-ն արձագանքել է

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Ադրբեջանի իշխանություններին փոխադարձ հարգանքի կոչ է արել, հորդորել շարժվել դեպի բարիդրացիություն և հեռու մնալ այն ամենից, ինչ ցանկանում են տարածաշրջանի սիոնիստներն ու թշնամիները։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը մենք համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ադրբեջանը ոչ ցանկալի անձ է հայտարարել չորս իրանցի դիվանագետների և նրանց երկիևը լքելու վերջնագիր ներկայացրել։