ՌԴ-ից հեռանալու ցուցադրական քայլ․ Մոսկվան՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

ՌԴ-ից հեռանալու ցուցադրական քայլ․ Մոսկվան՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է։  Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Ռուսաստանը և Իբերոամերիկան անհանգիստ աշխարհում. պատմություն և արդիականություն» միջազգային համաժողովի շրջանակում։

«Այս գործողությունը տեղավորվում է, ցավոք, վերջին շրջանում ձևավորված թրենդի մեջ։  Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն», - ասել է Ռյաբկովը։